Արտաքին 4 տարի առաջ - 10:32 11-05-2022

Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունն ավելի արդյունավետ է, քան ՌԴ-ի հետ բանակցությունները. Փսակի

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնությունն ավելի արդյունավետ է համարում, քան Ռուսաստանի հետ բանակցությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք զգում ենք, որ ամենակառուցողական դերը Ուկրաինային բանակցային սեղանի շուրջ և ռազմական առումով աջակցելն է»,- ասել է նա։
Ավելի վաղ Պսակին հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի դիվանագիտական ​​ճանապարհով։
Փսակիի խոսքով, Միացյալ Նահանգները ձգտում է համալրել իր պահեստները և վերականգնել զինամթերքի պաշարները դաշնակիցների ու գործընկերների համար։ Մասնավորապես, այդ նպատակով Սպիտակ տունը ռեսուրսներ է խնդրել ԱՄՆ Կոնգրեսից, հավելել է նա։
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի Stinger զենիթահրթիռային համալիրներ, Javelin հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր և այլ զինտեխնիկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան