Ներքին 4 տարի առաջ - 21:20 10-05-2022

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 10-ին նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արտյոմ Մեհրաբյանին:

Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Արտյոմ Մեհրաբյանին նշանակման կապակցությամբ և նշել, որ քաջածանոթ է Մեհրաբյանի իրականացրած աշխատանքին և մասնագիտական կարողություններին դեռևս Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնավարման ժամանակաշրջանից: Նախարարը հույս է հայտնել, որ նրա հմտությունները, գիտելիքն ու փորձը կնպաստեն ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը։

Արտյոմ Մեհրաբյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կգործադրվեն կարևորագույն այս ոլորտում զգալի արդյունքներ գրանցելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան