Սպորտ 4 տարի առաջ - 18:46 10-05-2022

Պաշտոնական. Էրլինգ Հալանդը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական հայտարարություն է տարածել։ Անգլիական ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ համաձայնության է հասել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Էրլինգ Հալանդի հետ։

Մանչեսթերյան ակումբի և նորվեգացի հարձակվողի միջև պայմանագիր կկնքվի հուլիսի 1-ին։

Ավելի վաղ, ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, հայտնի էր դարձել, որ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկի տրանսֆերը «քաղաքայինների» համար կարժենա 75 միլիոն եվրո, ևս 50 միլիոն կվստակեն գործակալները։

«Սիթիի» ղեկավարությունը Հալանդին կդարձնի Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ վճարելով շաբաթական 375 հազար ֆունտ աշխատավարձ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով