Ներքին 4 տարի առաջ - 16:12 10-05-2022

Ըստ Բայրամովի՝ Նիկոլը Բրյուսելում համաձայնվել է Հայաստանի 7 բնակավայրեր հանձնել թուրքերին. Արտակ Զաքարյան

«Բայրամովը` որպես Նիկոլի վկա, վերահաստատեց Ֆրանսիայի հրապարակում հավաքված հայրենատեր հայերի բոլոր մտավախությունները։ Ըստ ադրբեջանցի արտգործնախարար Բայրամովի՝ Նիկոլը Բրյուսելում ոչ միայն Արցախն է համաձայնվել թողնել Ադրբեջանի կազմում, այլ նաև Հայաստանի սահմանամերձ յոթ բնակավայրեր հանձնելու է թուրքերին»: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա նշել է. «Այդ բնակավայրերը ազատագրելու և պահելու համար զոհվել են բազմաթիվ հերոս տղաներ: Եթե հայ ժողովուրդը թույլ տա, որ նիկոլական խունտան հանձնի դրանք, վաղը մեր քաղաքացիներն ամեն քայլափոխի գերի են ընկնելու, իսկ մեր գյուղերն ու ճանապարհները շարունակ գնդակոծվելու են թուրքերի կողմից:
Առանց Նիկոլ Հայաստանը պետք է հաղթի: Ուրիշ տարբերակ չկա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում