Ներքին 4 տարի առաջ - 13:50 10-05-2022

Այդ «խեղճ ծերունիները» հավաքագրված էին ՔՊ-ի կողմից. Արթուր Ղազինյան

Երեկ տարածվեց մի տեսանյութ, որտեղ ընդհարվում են մի քանի երիտասարդներ և պատկառելի տարիքի անձիք, որոնց ՔՊ-ականները անվանեցին «խեղճ ծերունիներ»: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա նշել է. «Ես անձամբ միջադեպին ներկա չեմ եղել, բայց նախորդ օրը, դեպի Վանաձոր կատարած ավտոերթի ընթացքում ականատես եմ եղել նմանօրինակ տեսարանի:
Ապարանի կենտրոնում, ճանապարհի եզրին հավաքված էին երկու տասնյակի հասնող «խեղճ ծերունիներ», որոնք ավտոերթի մասնակիցների հասցեին հնչեցնում էին վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ, մի քանիսի ձեռքին քարեր էին, ցույց էին տալիս մատի կոմբինացիաներ:

Մի խոսքով «խեղճ ծերունիների» դիմակով լկտի ու սանձարձակ սադրիչներ:
Մեր կողքին կանգնած մարզի ոստիկանապետին մատնացույց արեցի դրանց պահվածքը և պահանջեցի հեռացնել ճանապարհից՝ ընդհարումից խուսափելու համար: Ոստիկանապետը նրանց ուղղությամբ ուղարկեց 3 ոստիկան, որոնք միացան «ծերունի ավազակներին», կանգնեցին նրանց կողքին ու լուռ հետևում էին, թե ինչպես են այդ ծերունիները անպատվում ավտոերթի մասնակիցներին:

Նույն վիճակը Վանաձորում էր. հավաքի անմիջական հարևանությամբ հավաքվել էին 3 տասնյակ «խեղճ ծերունիներ», որոնք նույնությամբ կրկնում էին Ապարանի իրենց տարեկիցներին: Այս անգամ «ծերունիները» իրենց հեռախոսով նկարահանում էին տեղի ունեցողը՝ երևի ստացած վճարի հաշվետվության համար, իսկ նրանց կողքին կանգնած էր civic.am-ի լրագրողն ու օպերատորը:

Վանաձորի անունից խոսացող ծերունիները անկանոն հարձակվում էին Երևանից եկած մարդկանց վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին, ու այդ ամենը ոստիկանների ներկայությամբ:
Այս ամենն իմ աչքով տեսնելով և լսելով Գյումրիի միջադեպի մասնակիցներին ու ականատեսներին, հաստատապես կարող եմ պնդել, որ այդ «խեղճ ծերունիները» բնավ էլ խեղճ չէին, հավաքագրված էին քպ-ի տեղական գրասենյակի կողմից (նախկին ոստիկան փրչոտին չմոռանաք), իրենց պահում էին փողոցային խուժանի ու խուլիգանի նման, մեքենաներին հարվածում էին ձվերով, Գյումրի եկած հյուրերի հասցեին հնչեցնում էին սեռական բնույթի հայհոյանքներ:
Դե իսկ civic.am-ները միշտ հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին, նկարում հարմար պահին ու հարմար ռակուրսից և նյութը վերնագրում «ընդդիմադիր եիտասարդները ծեծում են խեղճ ծերունիներին»:

Սա է իրականությունը, սիրելի հայեր, մի՛ տրվեք իշխանական ստերին, մանիպուլիացիաներին ու սադրանքներին, ճշտեք իրականությունը նոր տվեք կարծիքներ ու գնահատականներ:
Սրանք պրոֆեսիոնալ ստախոսներ ու կեղծարարներ են, նույն այս ստերով ու կեղծիքներով եկան իշխանության ու հանձնեցին Արցախը, սպանեցին 5000 տղերքին, կործանեցին Հայկական բանակն ու պետականությունը:

Հ.Գ. Ես դեմ եմ բռնության ցանկացած դրսևորմանը, բայց յուրաքանչյուր ոք, ով կհչեցնի սեռական բնույթի հայհոյանք կամ կվիրավորի մեր արժանապատվությունը, պետք է պատրաստ լինի ընդունել դրա պատասխանը»:

Ամենից շատ դիտված

12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
10:21 ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին
15:08 Լեռնավանում ՔՊ-ական պատգամավորից մեկը հայհոյել է բնակչին․ քաշքշուկ է տեղի ունեցել
22:59 Իրանում վարչակարգի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել․ Թրամփ
22:47 Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆը հայտարարել է ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին
13:50 Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ
22:36 Մայր Աթոռում ինը սարկավագի ընծայման արարողություն է կատարվել