ՆԱՏՕ-ն ՀՀ ԱԺ պատգամավորների համար կկազմակերպի 2-օրյա վերապատրաստման ծրագիր
Բեռլինում ընթացող ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը հանդիպել է ՆԱՏՕ ԽՎ ռազմավարական գործընկերության և վերապատրաստման ծրագրերի տնօրեն Ջեյսոն Գելանեսի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունվարին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ներկայացուցիչների համար կկազմակերպվի երկօրյա վերապատրաստման ծրագիր:
Քննարկեցինք նմանատիպ ծրագրերի շարունակականությունը և ընդգծեցինք ՆԱՏՕ ԽՎ-ի կողմից ՀՀ ԱԺ-ին աջակցության ծրագրերի կարևորությունը»,- գրել է Ալեքսանյանը: