Ներքին 4 տարի առաջ - 11:13 10-05-2022

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային

Մի քանի օրից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Այս տարի կարող են ատեստավորվել 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները:

«Նախորդ տարի փորձարկեցինք կամավոր ատեստավորման գործընթացը: Նպատակը մեկն է՝ ստեղծել մեխանիզմ, որով պետությունը կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և դա փոխկապակցված կլինի վարձատրման համակարգին»,- նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կամավոր ատեստավորումից 70 և բարձր միավոր հավաքած ուսուցիչները 30-50 տոկոս հավելավճար են ստանում: Ի դեպ, արդեն մայիսի 1-ից ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափը սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որին կգումարվի նաև հավելավճարը՝ նոր դրույքաչափով:

ԿԳՄՍ նախարարությունից նշում են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձն այս տարի վերանայվել է առաջադրանքների համար տրամադրվող ժամանակը: Հարցաշարերը կազմում են Գնահատման և թեստավորման կենտրոնի ուսուցիչներից և բուհական մանսագետներից կազմված փորձագիտական հանձնաժողովները, իսկ թեստերն ստուգվում են համակարգչային ծրագրով:

Այս տարի դիմում-հայտերն ընդունվելու են միայն էլեկտրոնային եղանակով. էլեկտրոնային մատյաններում կակտիվանա դիմելու կոճակը: Ատեստավորումը կանցկացվի սեպտեմբերին: Նախատեսվում է, որ ծրագրին կմասնակցի շուրջ 5000 ուսուցիչ:

Կրթությունը պետության համար առաջնային է, և եթե նույնիսկ բոլոր ուսուցիչները ցանկանան կամավոր ատեստավորվել, պետությունը պատրաստ է ֆինանսավորել: Այդ նպատակով մոտ 33 մլրդ դրամ լրացուցիչ գումար կհատկացվի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով