Ներքին 4 տարի առաջ - 23:50 09-05-2022

Չկա Արցախ առանց Շուշիի․․․չկա Հայաստան առանց Արցախի․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 9-ը մեզ համար միշտ մնալու է եռատոն՝ հաղթանակի, վերածննդի, ազգային արժանապատվության ու պատմական արդարության խորհուրդներով: Ուստի, որքան էլ ծանր մարտահրավերների ենք բախվել վերջին երկու տարում, միևնույն է՝ ոչ ոք չի կարող այս եռատոնը մեկնաբանել որպես սգո օր՝ միաժամանակ չմոռանալով այս տոների համար ամենաթանկ գինը վճարած անձանց հիշատակի առջև հարգանքի տուրք մատուցել:

Շուշին եղել է ու կլինի հայկական, և մեր միասնական, հետևողական ու ռազմավարական ջանքերի արդյունքում, վստահ եմ, մեկ օր հասնելու ենք եռատոնի լրիվ նշանակության վերականգնմանը: Շուշիի լեռներում կրկին հայկական հարսանիքներ են կազմակերպվելու, ինչպես մեր ու հազարավոր այլ ընտանիքներ են ձևավորվել պատմության ընթացքում՝ հանուն հայոց բնիկ ժողովրդի ու հայրենիքի հարատևման:

Շնորհավո՛ր Մայիսյան եռատոնը. ես հպարտ եմ Շուշիի ազատագրմամբ, Պաշտպանության բանակի կազմավորմամբ և Մեծ հայրենական պատերազմի հաղթանակով: Հավերժ շնորհակալություն Մայիսյան եռատոնի բոլոր կերտողներին:

ՉԿԱ ԱՐՑԱԽ ԱՌԱՆՑ ՇՈՒՇԻԻ… ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽԻ…»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի