Ներքին 4 տարի առաջ - 22:01 09-05-2022

Անհնազանդության ակցիաներով ամբողջ իշխանությունը վերցնելու ենք մեր ձեռքը. Ի. Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության շարժման հանրահավաքը։ Ելույթներից հետո ընդդիմադիրները քայլերթ իրականացրին դեպի Պռոշյան և Բաղրամյան փողոցներ։ Այժմ նրանք վերադարձան կրկին Ֆրանսիայի հրապարակ՝ շարունակելու հանրահավաքը։

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղթելայնն ասաց, որ պատմության մեջ քիչ է լինում, երբ նման պատերազմից հետո ժողովուրդը ոտքի է կանգնում. «Ժողովո՛ւրդ, դուք շատ եք, դուք ֆանտաստիկ եք։ Մենք մեկ շաբաթում կարողացանք ժողովրդին ոտքի հանել։ Նիկո՛լ, դու ոչ միայն Ալիևին ես պարտվել, այլև պարտվել ես սեփական ժողովրդին, այն ժողովրդին, որը չորս տարի առաջ քեզ բերեց իշխանության։ Հիմա ժողովուրդը ոտքի կանգնեց ու ասաց՝ գնա, Նիկո՛լ, հեռացիր։ Այլևս փաստ է, որ Նիկոլն այլևս իշխանություն չունի, մեր պայքարը րոպե առ րոպե թափ է հավաքում։ Իշխանությանը հեռացնելու մի ճանապարհ գոյություն ունի, որ աթոռներին նստածները ի վիճակի չեն որևէ բան որոշելու։ Պետք է ավելի լայն տարածումով պետք է շարունակենք մեր անհնազանդության ակցիաները։ Եթե նույն տեմպով շարունակենք պայքարը, ապա հաշված օրերի ընթացքում Նիկոլը հրաժարական կտա։ Վաղը սկսվելու է զանգվածային գործադուլ և դասադուլ։ Ձեզ հետ կբերեք մեկական մարդ, անհրաժեշտության դեպքում կշրջափակենք կառավարական տները. անհնազանդության ակցիաներով՝ ամբողջ իշխանությունը վերցնելու ենք մեր ձեռքը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»