Ավելին 4 տարի առաջ - 22:29 09-05-2022

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ասուլիսը Թուրինում

«Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը երեկ Թուրինում անցկացված մրցութային իր երկրորդ փորձից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Ասուլիսի մասնակիցներին հայ երգչուհին պատմել է բեմադրության, երգի նշանակության ու մինչ «Եվրատեսիլ»-ն ունեցած դժվարությունների մասին:
Անդրադառնալով մրցութային իր բեմադրությանը, որը վստահվել է Մարվին Դիետմանին ու Դեն Շիպտոնին, Ռոզան նշել է, որ այն ներկայացնում է իր համար շատ անձնական պատմություն.
«Բեմին սենյակ է, որը ներկայացնում է իմ ներաշխարհը. այնտեղ դուք կտեսնեք գրառումներ՝ այն մտքերը, որոնք թույլ չեն տալիս կենտրոնանալ լավ բաների շուրջ, բայց երբ ես հայտնաբերում եմ իմ երգի բառերը, դրանք ինձ օգնում են հաղթահարել այդ բացասական էներգիան: Երեւի՝ միայն իմ շատ մտերիմ ընկերները գիտեն, թե ինչ նշանակություն ունի այս երգն ինձ համար. ամեն տողն անձնական է ու շատ հատուկ»:
Երգչուհին նշել է, որ թեեւ իր Snap երգի պատմությունը տխուր է, այն, ի վերջո, դրական վերջաբան է ունեցել իր համար՝ հնարավորություն ընձեռելով մասնակցել մրցույթին:
«Ինչ էլ քեզ հետ պատահում է, ամեն դեպքում, լավ է, քանի որ, ահա, ես այդ երգի շնորհիվ այստեղ եմ: Այո, ես տառապել եմ, եւ այն, ինչ գրել եմ, խիստ անձնական է, բայց այդ ցավն ու տառապանքն են ինձ բերել «Եվրատեսիլ», այնպես որ, իհարկե, այս պատմության վերջում կա լավատեսություն: Առհասարակ, կյանքը ձեւավորում են դրական ու բացասական իրողությունները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան