Արտաքին 4 տարի առաջ - 23:02 08-05-2022

Հունաստանն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցել ԵՄ նավթային պատժամիջոցները․ Welt

Die Welt-ի թղթակից Դանիել Վետցելը պնդում է, որ ռուսական նավթով լցանավերը շարունակում են մտնել եվրոպական նավահանգիստներ՝ չնայած Եվրամիության կողմից սահմանված արգելքին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Վետցելի՝ ««Ռոսնեֆտ» և «Լուկօյլ» ռուսական էներգետիկ անդրազգային կորպորացիաների նավթային գործարքները շարունակում են անարգել ձևակերպվել եվրոպական նավահանգիստներով»։
Վետցելը նշել է, որ Հունաստանը, որն ունի աշխարհում ամենամեծ տանկերային նավատորմը, օգնում է Ռուսաստանին շրջանցել ԵՄ պատժամիջոցները, որոնք արգելում են մոտ 3000 ռուսական նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ:
Վետցելն ընդգծում է, որ հույն նավատերերը շարունակում են ընդլայնել իրենց բիզնեսը Ռուսաստանի հետ՝ ի տարբերություն այլ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով