Արտաքին 4 տարի առաջ - 10:37 08-05-2022

Էստոնացի պատգամավորների մասնակցությամբ սկանդալ է առաջացել Ստրասբուրգի գիշերային ակումբի մուտքի մոտ

Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավորները սկանդալ են սարքել Ստրասբուրգի գիշերային ակումբի մուտքի մոտ, որին ստիպված է եղել միջամտել ֆրանսիական ոստիկանությունը, գրում է էստոնական Postimees պարբերականը։
«Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանությունը Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավորներ Ռիհո Թերասի և Յակ Մեդիսոնի և Ստրասբուրգի գիշերային ակումբի անվտանգության աշխատակցի միջև ծագած վիճաբանության հետ կապված հետաքննություն է սկսել»,- ասվում է հաղորդագրությունում:
Պարբերականի տվյալներով, վիճաբանությունը սկսվել է այն ժամանակ, երբ մի խումբ մարդիկ, այդ թվում՝ Թերասը և Մեդիսոնը, հինգշաբթի առավոտյան ժամը 5-ի սահմաններում մտել են Live Club գիշերային ակումբ։ Անվտանգության աշխատակիցը խնդրել է հանդերձարանում թողնել վերնազգեստը և վճարել դրա համար։ Էստոնացիներից մեկը, ում ինքնությունը տեղական լրատվամիջոցները չեն բացահայտում, իբր ռասիստական ​​արտահայտություններ է արել նրա հասցեին։
Գիշերային ակումբի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Էստոնացիներն ընդգծել են, որ իրենք Եվրախորհրդարանի պատգամավորներ են և պատգամավորական անձեռնմխելիություն ունեն։ Անվտանգության աշխատակիցն ու ոստիկանը բողոք են ներկայացրել, որի արդյունքում քրեական գործ է հարուցվել, գրում է ֆրանսիական Le Progres պարբերականը։
Թերասն ասել է, որ միջադեպի ընթացքում ռասիստական ​​արտահայտություններ չեն հնչել, և որ ինքն է զանգահարել ոստիկանություն, որը չափազանց բուռն է արձագանքել միջադեպին:
«Ես ռասիստ չեմ, ես նման բան չեմ ասել: Ես ընդհանրապես ոչինչ չեմ ասել: Ով ինձ գոնե մի քիչ ճանաչում է, կարող է դա հաստատել: Մարդկանց պետք է հարգել անկախ մաշկի գույնից, սեռից և ազգությունից: Անշուշտ, ցավում եմ, որ այդ երեկո ծագած թյուրիմացության համար այսքան աղմուկ է բարձրացել, և պնդումներ, գնահատականներ ու մեկնաբանություններ են հնչում, որոնք պարզապես իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է պատգամավորը էստոնական ERR կայքին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի