Ներքին 4 տարի առաջ - 23:34 07-05-2022

«Ալենի մայրիկը և տուժածները». ակցիա Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում Համախմբման վրանի մոտ իրականացվեց ակցիա, որի շրջանակում քաղաքացիներին ներկայացվեցին իրենց իրավունքները խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ, ինչպես նաև իրազեկվեցին, որ Ալեն Սիմոնյանի մայրիկի պահվածքից տուժածները կարող են հաղորդում ներկայացնել ենթադրյալ հանցագործության մասին։ Ներկաները տեղում ծանոթացան ենթադրյալ հանցագործության հաղորդման օրինակներին և վերցրին իրենցը՝ ստորագրելով այն։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներ երթ էին իրականացնում Երևան քաղաքում, որի ընթացքում Աբովյան փողոցի հարակից շենքերից մեկի պատշգամբից Ալեն Սիմոնյանի մայրիկը սեռական բնույթի հայհոյանքին փոխարինող միջնամատ է ցուցադրել, ինչպես նաև թքել անցնողների վրա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մոր տվյալ արարքը բնորոշել է որպես նյարդայնացած քայլ։

Նշենք, որ նրա այդ քայլը, ենթադրաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (Խուլիգանություն) և 137.1 հոդվածով (Ծանր վիրավորանք) նախատեսված հանցանք է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում