Ներքին 4 տարի առաջ - 17:16 07-05-2022

Որքան ներքաղաքական իրավիճակը լարվում է, այնքան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը դժվար է գործում

Oragir.news-ի ընթերցողներն արդեն գիտեն, որ ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք շաբաթվա ընթացքում աչքի ընկած պաշտոնյաների հայտարարագրերը։

Հատկանշական է, որ որքան ներքաղաքական իրավիճակը լարվում է, այնքան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը ծանր ու դժվար է գործում, արդյունքում պաշտոնյաների հայտարարագրերի որոնումը դառնում է անհնարին։ Անցած շաբաթ մենք ներկայացրինք ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հայտարարագիրը, որը հասանելի դարձավ մի քանի փորձից հետո միայն։ Այս շաբաթ, սակայն, որևէ կերպ հնարավոր չեղավ որոնել մեզ հետաքրքրող պաշտոնյաների հայտարարագրերը։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Oragir.news-ի հետ զարույցում ասաց, որ այժմ հայտարարագրերի լրացման շրջան է, ու կայքը ծանրաբեռնված է։ «Պաշտոնյաներն այժմ լրացնում են հայտարարագրերը, այդ պատճառով էլ սպասարկման տեսանկյունից տեխնիկական խնդիրներ են առաջանում»։

Նա հորդորեց որևէ այլ բրաուզերով փորձել մուտք գործել կայք կամ վերաթարմացնել էջը։ Մենք, իհարկե, հետևեցինք Հարությունյանի հորդորին, սակայն որևէ կերպ կայքը գործարկել այդպես էլ չհաջողվեց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով