Ներքին 4 տարի առաջ - 20:58 06-05-2022

Արջը իր 2 քոթոթների հետ հարձակվել է քաղաքացու վրա

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:10–ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին ստորին երրորդականի, աջից թևատակի շրջանների արջի կծած, պատռած և ջնջխված վերքեր» ախտորոշամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց ժամանած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Օհանավան գյուղի բնակիչ, 68-ամյա Հայրապետ Հայրապետյանն է, ով ժամը 13:30-ի սահմաններում եղել է Օհանավան գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում, որտեղ սիբեխ հավաքելիս է եղել, երբ արջը իր 2 քոթոթների հետ հարձակվել է նրա վրա, պատճառելով նշված վնասվածքները:

Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով