Ներքին 4 տարի առաջ - 20:29 06-05-2022

Հունան Պողոսյանի եղբայրը բախումներից հետո վնասվածք է ստացել, այժմ հիվանդանոցում է

Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանի եղբայրը՝ Հովհաննես Պողոսյանը, որը ԽՍՀՄ հավաքականի և Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ է, այսօր ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածք է ստացել, նա այժմ հիվանդանոցում է։

Oragir.news-ի հետ զրույցում Հովհաննես Պողոսյանն ասաց, որ ծնկի վնասվածք է ստացել, ապա հավելեց․ «Երբ ՀՀ գլխավոր հոգեկան հիվանդի հրամանով ոստիկանները փորձում էին գետնել ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, մտածում էի, թե ուր ենք հասել, ոստիկաններն այլևս կանգ չեն առնում ոչնչի առաջ, ամեն ինչ անում են, որպեսզի դուր գան խելակորույս հրամաններ արձակողներին, ինչն ապացուցվում է վերջին օրերին գույնզգույն բերետավորների ու շորավորների` Երևանի փողոցներում արշավանքների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների ժամանակ։ Այսօր էլ արնակալած աչքերով, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելու դրսևորմամբ տոգորված ոստիկաններն ուզում էին բերման ենթարկել ինձ։ Աչքս թարթեցի և հայտնվեցի 4֊5 ոստիկանի օղակում ու դարձա բիրտ ուժի գործադրման թիրախ, բայց իմ գաղափարակից ցուցարարների օգնությամբ հաջողվեց դուրս պրծնել թրքաբարո իշխանությունների խամաճիկ դարձած որոշ ոստիկանների ճիրաններից։ Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանների մոտ կա հրաման կատարելու մոլուցք, կապ չունի ինչ հրաման է և հակամարդկային ինչ չափաբաժին կա դրա մեջ։ Հարգելիներս, պարտությունն ապրելակերպ դարձրած , ժողովրդին և երկիրը դավաճանած իշխանությունն այլևս չի տիրապետում իրավիճակին, թրքաքոծ գործիչներն այլևս հոգեվարքի մեջ են ու թակում են պատմության աղբանոցի դուռը։ Վերջում կուզենայի ասել ինքնահավան ու դատարկապորտ ՔՊ-ականներին` ժողովուրդը ձեզ ծնեց ու սնեց, ժողովուրդն էլ ձեզ կսատկացնի դավաճանին արժանի ձևով»,- նշեց Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան