Ներքին 4 տարի առաջ - 17:23 06-05-2022

Եթե Փաշինյանն ունենար սենսացիոն տեղեկատվություն, նա 4 տարի չէր սպասի. Տիգրան Աբրահամյան

«Իշխանությունն ակնհայտորեն սարսափներ ունի, քանի որ մեր քաղաքացիները ոտքի են կանգնում, գիտակցում են իրավիճակի լրջությունը և այսօր փողոցներում են»: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ընդդիմության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ բնական է, որ այս ամենը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։

Ինչ վերաբերում է մայիսի 4-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարևոր բացահայտում է հնչեցնելու, Աբրահամյանն ասաց. «Փաշինյանը փորձում է տեղեկատվական վակումը լցնել ու ապահովել իրենց քարոզչությունն ընդհանուր տեղեկատվական հարթակում։ Այլ բան չի կարող լինել։ Եթե Փաշինյանն ունենար այնպիսի տեղեկատվություն, որը կարող էր սենսացիոն լիներ, նա 4 տարի չէր սպասի ու վաղուց կհրապարակեր։ Այս իշխանությունը հայտնի է միայն իր կեղծիքով, ստախոսությամբ, այս պայմաններում ակնկակալել որևէ լուրջ բան, իմաստ չունի»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով իր հրաժարականի հանրային պահանջին, հայտարարեց. «Հիմա շատ կարևոր բացահայտում է հնչելու, պետք չի թողել աղմուկ-աղաղակի մեջ կորի»: Սակայն ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»