Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:17 06-05-2022

Մենք հարգում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը. Լավրովը՝ Իսրայելի հետ ունեցած հայտնի սկանդալից հետո

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իտալացի լրագրողների հետ ունեցած հարցազրույցի սկանդալից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ։

Այսօր տեսախցիկների առաջ հայտնվելու ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանում «իհարկե հարգում են Հոլոքոստի զոհերի և համակենտրոնացման ճամբարների կալանավորների հիշատակը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը իտալական Mediaset հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի պատասխան այն հարցի, թե ինչպես կարելի է Ուկրաինային մեղադրել նացիզմի մեջ, եթե նրա նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, ասել էր, որ Ադոլֆ Հիտլերը ենթադրաբար նույնպես «հրեական արյուն» ուներ, իսկ «ամենամոլի հակասեմականները», որպես կանոն, հրեաներն են:

Ռուս նախարարի հայտարարությունները վրդովմունքի ալիք են առաջացրել ինչպես ամբողջ աշխարհի հրեական կազմակերպություններում, այնպես էլ Իսրայելի կառավարության ներկայացուցիչների շրջանում։ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ՝ «բացատրական զրույցի»։

Երեկ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Լավրովի խոսքերի համար։ Կրեմլը հայտնել է, որ Պուտինը հեռախոսով խոսել է Նաֆթալի Բենեթի հետ, սակայն ներողություն խնդրելու մասին չի հիշատակել:

Ամենից շատ դիտված

09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք
09:40 23 տարեկան բաժնետիրոջը քննադատում են, 17 տարեկանին` ոչ
22:19 Ամեն ինչ անում եմ, որ երեխաներս հպարտությամբ տան իրենց հոր անունը. Ջիվան Գասպարյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան