Արտաքին 4 տարի առաջ - 12:51 06-05-2022

Պատերազմի ընթացքում Պուտինը գաղտնիացրել է իր հրամանագրերի կեսից ավելին

Ուկրաինական պատերազմի սկզբից Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված գաղտնի հրամանագրերի թիվը ռեկորդային է դարձել վերջին 20 տարվա ընթացքում: Դա պարզել է «Մեդիազոնա» պարբերականը՝ ուսումնասիրելով իրավական ակտերի կայքն ու փաստաթղթերի հերթական համարները: Մարտին գաղտնիացվել է Պուտինի ստորագրած հրամանագրերի 54%-ը, ապրիլին՝ 49%-ը։ Այս ցուցանիշն ավելի բարձր է եղել միայն 2002թ.-ի դեկտեմբերին (59%), երբ ընթանում էր երկրորդ չեչենական պատերազմը, և երկրի ներսում բազմաթիվ ահաբեկչություններ էին իրականացվել։
Պարբերականը նշում է, որ գաղտնի հրամանագրերով, մասնավորապես, զինվորներին հետմահու պարգևատրում են շքանշաններով։ «Մեդիազոնա»-ն ուսումնասիրելով Ուկրաինայի տարածքում զոհված ռուսաստանցի զինծառայողների մասին հաղորդումները՝ նման պարգևատրման առնվազն 600 դեպք է արձանագրել։
Ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր, տարբեր գնահատականներով, զոհվել է 10.000-ից մինչև 25.000 ռուսաստանցի զինծառայող: ՌԴ ՊՆ-ի մարտի 25-ի հաղորդագրության համաձայն զոհերի թիվը եղել է 1351, նոր տվյալներ չեն հաղորդվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան