Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:47 06-05-2022

Կարո՞ղ է վաղը ասեք՝ մենք ձեզ արդարացրինք, Շուշին ու Հադրութը հետ տվեք. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը, որի հեղինակներն են Վահե Ղալումյանը և Վահագն Հովակիմյանը։

Իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ ժամը 12-ն է, իսկ ընդդիմությունը հայտարարել 1000, որ կաթվածահար է անելու Երևան քաղաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Ես այս պահին պահանջում եմ, որ ընդդիմությունը պատասխանի մի քանի հարցերի, որոնք շատ կարևոր են, ժողովուրդը մեզ անընդհատ այդ հարցը տալիս է։ Ինձ հետաքրքիր է, որ դուք անընդհատ, բոլոր հնարավոր և անհնար ամբիոններից 1,8 ամիս անընդհատ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք պատերազմի համար, դրանով ի՞նչ եք ուզում ասել, դրանով ուզում եք աշխարհին ասել, որ Ադրբեջանը բացարձակապես կապ չունե՞ր դրա հետ։ Արդյո՞ք նպատակն այն է, որ վաղը, հնարավորության պայմաններում, ասելու եք, որ մենք ձեզ արդարացրինք, խնդրում եմ Շուշին ու Հադրութը հետ տվեք. և ի վերջո , ո՞վ է վարչապետի թեկնածուն։ Կարո՞ղ է վաղը ասեք, մենք ձեզ արդարացրինք՝ Շուշին ու Հադրութը հետ տվեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով