Արտաքին 4 տարի առաջ - 23:43 05-05-2022

Շոլցն ու Բայդենը հրաժարվել են ճանաչել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրավիճակը և Կիևին արևմուտքի աջակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյթին։

«Կանցլերը և Ամերիկայի նախագահն ընդգծել են, որ չեն ճանաչում քայլեր, որոնք հակասում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և որ այդ քայլերը չեն կարող օրինական լինել»,- ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։

Նրա խոսքով, կողմերը համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել աջակցություն տրամադրել Ուկրաինային իր «ինքնապաշտպանության իրավունքի իրացման հարցում»։ Հեբեշտրեյթը նաև ասել է, որ երկու առաջնորդներն էլ կարծում են, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ռազմական գործողություններն Ուկրաինայի տարածքում, դուրս բերի զորքերն այնտեղից և «այդպիսով վերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

«Շոլցը և Բայդենը խստորեն դատապարտել են Ռուսաստանի իշխանությունների վերջին հայտարարությունները, որոնք նպատակ ունեն վարկաբեկելու Ուկրաինայի ժողովրդավարական օրինական ղեկավարությանը»,- հավելել է նա՝ չհստակեցնելով, թե որ հայտարարությունների մասին է խոսքը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները