Արտաքին 4 տարի առաջ - 23:22 05-05-2022

Իսրայելում զինված հարձակման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել

Իսրայելի Անկախության օրն Էլադ քաղաքում անհայտ անձանց զինված հարձակման հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացրել են երկու տղամարդ։ Նրանցից մեկը զինված է եղել կացնով, մյուսը՝ ատրճանակով։ Հարձակումները տեղի են ունեցել երկու տարբեր վայրերում։

Քաղաքի գլխավոր ճանապարհների երկայնքով անցակետեր են տեղադրվել, իսկ ոստիկաններն ուղղաթիռով սկսել են դեպքի վայրից փախած ավտոմեքենայի որոնումները։

Ynet լրատվական պորտալը հայտնել է, որ հարձակման վայրում 40-ամյա տղամարդ է հայտնաբերվել ծայրահեղ ծանր վիճակում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Քաղաքի բնակիչներին հորդորել են մնալ տանը։

Հարձակումները տեղի են ունեցել Իսրայելի Անկախության օրը, որն այս տարի տեղի է ունեցել մայիսի 4-ին և 5-ին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով