Արտաքին 4 տարի առաջ - 21:17 05-05-2022

Ղազախստանը Տիգրան Քեոսայանին պերսոնա նոն գրատայի կարգավիճակ կտա

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսաստանցի հեռուստահաղորդավար և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին, պերսոնա նոն գրատայի կարգավիճակ տալու գործընթաց է սկսել։ Այս մասին գրում է Tengrinews.kz-ը՝ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այբեկ Սմադիյարովին հղումով։

«Նույն օրը մենք սկսեցինք մեր երկիր մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում Քեոսայանին ընդգրկելու գործընթացը, դիվանագիտական ​​պրակտիկայում երբեմն դա օգտագործում ենք»,- ասել է նա։

Ազատություն ռադիոկայանի ղազախական ծառայության այն հարցին, թե Քեոսայանի կոնկրետ որ խոսքերն է ԱԳՆ-ն վիրավորական համարում, Սմադիյարովը պատասխանել է. «Բոլոր բառերը, հնչերանգը, բառերի իմաստը և, ընդհանրապես, Ղազախստանի ու ղազախների հասցեին ասված նրա խոսքերը»։

ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ «չգիտի»՝ որքան է տևում սև ցուցակում ներառելու գործընթացը, սակայն շեշտել է, որ այդ «հարցն արագ լուծվում է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով