Ներքին 4 տարի առաջ - 11:00 05-05-2022

Քաղաքացիները պառկել են գետնին՝ փակելով Աբովյան փողոցը

Քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացրել Աբովյան փողոցում, նրանք Մաշտոցի պողոտայից երթով շարժվել են Աբովյան փողոց։

Իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել հանդիպակաց երթևեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին, ինչից հետո բախումներ և հրմշտոց տեղի ունեցան մի քանի քաղաքացիների և ոստիկանների միջև։ Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներին, վերջիններս պառկեցին գետնին և փակեցին փողոցը, ինչից հետո ոստիկանները, ուժ կիրառելով, բերման ենթարկեցին մի խումբ քաղաքացիների։

Քաղաքացիները շարունակեցին երթը։ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անկախ ամեն ինչից իրենք շարունակելու են իրենց գործողությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով