Ներքին 4 տարի առաջ - 09:45 05-05-2022

Ոստիկանները բերման ենթարկեցին արդեն փողոցը բացած ցուցարարներին

Այսօր՝ մայիսի 5-ին, վաղ առավոտից կրկին Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Քոչար-Վաղարշյան խաչմերուկում ոստիկանները ցուցարարներից պահանջում էին բացել ճանապարհը: Ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Հայե՛ր, միացե՛ք»: Սակայն վարորդներից մի քանիսը բողոքում էին, որ ցուցարարները խցանում են ստեղծել։

Քիչ անց ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, ընդ որում՝ այդտեղ արդեն ակցիայի մասնակիցները բացել էին փողոցը․ նրանց բերման ենթարկեցին մայթից:

Դրանից քիչ հետո դեռևս այդտեղ գտնվող ցուցարարները աղբամաններով փակեցին փողոցը: Նորից ժամանեցին ոստիկաններ և 5 րոպե ժամանակ տվեցին ճանապարհը բացելու համար: Իրավապահները դուրս բերեցին աղբամանները ճանապարհից և վերականգնեցին երթևեկությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան