Արտաքին 4 տարի առաջ - 22:45 04-05-2022

Ֆինլանդիան և Շվեդիան, անդամակցելով ՆԱՏՕ-ին, կդառնան ՌԴ-ի հետ առճակատման տարածք. Զախարովա

ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու դեպքում Ֆինլանդիան և Շվեդիան կվերածվեն դաշինքի և Ռուսաստանի առճակատման տարածքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի իսպանական ABC թերթին տված հարցազրույցում։

«Եթե ​​Ֆինլանդիան և Շվեդիան միանան դաշինքին, ապա կդառնան Ռուսաստանի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի առճակատման տարածություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, ինչը կազդի նաև ժամանակի ընթացքում փորձված մեր բարիդրացիական հարաբերությունների վրա։ Արդյո՞ք սրան են ձգտում Շվեդիայի և Ֆինլանդիայի ժողովուրդները»,- ընդգծել է դիվանագետը, որի խոսքերը մեջբերում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Մենք պարբերաբար և բավական երկար ժամանակ նախազգուշացնում ենք Հյուսիսային Եվրոպայի մեր հարևաններին, որ նրանց ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի ուղեծրում սպառնում է խախտել եվրոպական անվտանգության համակարգի հավասարակշռությունը»,- հավելել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան