Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:42 04-05-2022

Այդ ուսապարկերից յուրաքանչյուրը ենթարկվելու է քրեական պատասխանատվության․ Թաթուլ Պետրոսյան

«Բոլորի մոտ արդեն համոզմունք է ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանը, ներողություն նման արտահայտության համար, իրոք հանդիսանում է պետական դավաճան, և նա պարտադիր պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Մենք Քրեական օրենսդրությամբ ունենք այնպիսի դրույթներ, որոնցով ապահովվում է քրեական պատասխանատվությունը՝ հանցավոր խմբի կողմից իրականացվելու դեպքում։ Այն անձինք, որոնք այսօր օժանդակում են Նիկոլ Փաշինյանին, առավելապես իրավապահ մարմինների առաջին դեմքերը, կամակատար այլ ստորաբաժանման ծառայությունները (մեր երիտասարդները գեղեցիկ ակցիա էին արել՝ ուսապարկեր էին նվիրել), այդ ուսապարկերից յուրաքանչյուրը ենթարկվելու է քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանությանը օժանդակելու կարգավիճակով»։ Այս մասին այսօր հրավիրված՝ «Երկրում տիրող իրավիճակը և մտավորականության անելիքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը ։

Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին և ոստիկանության մասնակցությանը այդ ակցիաներին՝ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն ասաց. «Այս անձինք, կրելով ոստիկանի համազգեստ, ժողովրդի մեջ առաջացնում են ատելություն այդ համազգեստի նկատմամբ։ Տարիներ շարունակ մենք փորձել ենք վստահություն ձեռք բերել այդ համազգեստի և այդ համազգեստը կրողի նկատմամբ, բայց այսօր ատելություն է առաջանում։ Ատելություն է առաջանում ոչ միայն ժողովրդի, այլ նաև նրանց անդամների մոտ։ Ես զարմանում եմ՝ այդ անձինք ո՞նց են նայում իրենց երեխաների և ծնողների աչքերին, ինչպե՞ս են կարողանում այդ համազգեստով մտնել տուն։ Այն դեպքում, երբ ստորաբար քաշքշում և բռնության են ենթարկում կանանց և աղջիկներին»,- նշեց Թաթուլ Պետրոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան