Արտաքին 4 տարի առաջ - 19:10 04-05-2022

Ուկրաինայում ռուսական ԶՈՒ խոցած անգարներում եղել են թուրքական «Bayraktar TB2» ԱԹՍ-ներ

Մայիսի 3-ին ռուսական զինուժը գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում։ Հաղորդում է ermenihaber-ը:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ նշելով, որ ոչնչացված անգարներում եղել են թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև հրթիռներ և զինամթերք, որոնք Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։

Նշենք, որ նախօրեին ուկրաինական զինուժը հայտարարել էր Սև ծովում թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներով ոչնչացրել է ռուսական «Ռապտոր» տեսակի 2 պարեկային նավ: Դրանից հետո էլ ռուսական կողմը հայտարարել էր Սև ծովի Զմեինա կղզու վրա ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են թուրքական 3 «Բայրաքթար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»