Ներքին 4 տարի առաջ - 18:37 04-05-2022

Գավառի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մայսիսի 4-ին նիստի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն է եղել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։

Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։

Ըստ աղբյուրի՝ ռեկտորի թեկնածուն ներկայացրել է իր գործունեության ծրագիրը և անդրադարձել բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում Ռուզաննա Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և 0 անվավեր ձայներով ընտրվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան