Ներքին 4 տարի առաջ - 18:11 04-05-2022

ԱԺ-ի մոտ «Դիմադրության» շարժման մի խումբ անդամներ նստացույց են սկսել

ԱԺ-ի մոտ «Դիմադրության» շարժման մի խումբ անդամներ նստացույց են սկսել։ Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան։

Նշենք, որ ԱԺ-ի մոտ Ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացված։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի օր է։

Ընդդիմադիրների՝ ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո իշխանական պատգամավորները հանել են իրենց հարցերն ու ավարտել նիստը։

ԱԺ բակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է, որ ուժային կառույցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ քիչ անց ցուցարարներին կթույլատրեն երթ կազմակերպել Դեմիրճյան փողոցով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով