Արտաքին 4 տարի առաջ - 12:38 04-05-2022

ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը. նավթի էմբարգո, «Սբերբանկ» և պատրիարք

Սպասվում է, որ այսօր Եվրահանձնաժողովը կառաջարկի Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների իր տարբերակը։ Հնարավոր սահմանափակումները ներառում են նավթի փուլային էմբարգոն, ռուսական խոշորագույն «Սբերբանկի» անջատումը SWIFT-ից և պատժամիջոցների ցանկի ընդլայնում՝ քարոզիչներին, հնարավոր է նաև պատրիարք Կիրիլին ներառելու հաշվին։
France-Presse-ը հղում անելով փաստաթղթին, հաղորդում է, որ ԵՄ-ն իսկապես առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի նկատմամբ։
Վեցերորդ փաթեթն, ընդհանուր առմամբ, պետք է ներկայացնի Եվրահանձնաժողովի, փաստացի, ԵՄ կառավարության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Առավոտյան նա ելույթ կունենա Եվրախորհրդարանում։
Պատժամիջոցների նոր ցուցակի մանրամասներն ու կոնկրետ անունները հայտնի կդառնան ավելի ուշ, երբ այն կքննարկվի և հաստատվի ԵՄ բոլոր 27 երկրների դեսպանների կողմից, իսկ տեքստը կհրապարակվի եվրոպական պաշտոնական ամսագրում։
Սա կտևի մի քանի օր: Հնարավոր է, որ ԵՄ-ն նոր փաթեթը չներկայացնի մինչև պատերազմի հաջորդ սրումը, որն, ըստ որոշ դիտորդների, սպասվում է մայիսի 9-ին մոտ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան