Ներքին 4 տարի առաջ - 10:42 04-05-2022

Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ մայիսի 4-ի առավոտյան, քաղաքացիները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան։ Նրանք աղբամանները բերել են փողոցի կենտրոն, կանգնել մեջտեղում՝ վանկարկելով «Նիկո՛լ, դավաճա՛ն»։

Ակցիայի վայր ժամանած մեծաթիվ ոստիկանները 5 րոպե ժամանակ տվեցին պողոտան ազատելու համար, ապա սկսեցին ուժ կիրառելով ազատել ճանապարհը: Այստեղ էր նաև Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից մի քանիսին և ի վերջո բացեցին պողոտան:

Սակայն դրանից հետո քաղաքացիները Բաղրամյան կամուրջի վրա կենտրոնացրին բեռնատար և բեռնախառնիչ մեքենաներ՝ դադարեցնելով երթևեկությունը կամուրջով։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան