Ներքին 4 տարի առաջ - 08:45 04-05-2022

Քննիչ հանձնաժողովին անլուրջ են վերաբերվում. հանձնարարականները մնացել են անկատար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գնում է.

«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները ձեւավորվելուց հետո ասես տեղում դոփում են:

Քիչ չէ, որ հանձնաժողովի անդամներից որոշներն արդեն հասցրել են լքել այն (Սամվել Բաբայանը), դեռ մի բան էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պետական (հիմնականում ուժային) գերատեսչությունների ղեկավարներն անլուրջ են վերաբերվում ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշատական հաձնաժողովի նախագահի ու ՔՊ-ական անդամների ցուցումներին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՀՔԾ-ն ու այլ կառույցներն ասես հարեւանցի կամ անլուրջ են ընկալել ՔՊ-ականների ցուցումները ու պատերազմի հետ կապված փաստաթղթերն առ այսօր՝ հանձնաժողովի ձեւավորումից 4 ամիս անց, հանձնաժողովի նախագահությանը չեն տրամադրել:

«Անդրանիկ Քոչարյանի հրահանգին միայն պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն է ականջալուր եղել ու 1000 էջի հասնող տրցակ տրամադրել»,- ասաց մեր աղբյուրը: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ ասելով, որ եթե պետական գերատեսչությունների կողմից տեղեկատվություն չտրամադրելու միտում նկատվի, ապա այդ գերատեսչությունների նկատմամբ վարչական կամ կարգապահական ներգործություն կկիրառվի։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահության հանձնարարականներին անլուրջ վերաբերվողներին, ապա նրանց առնվազն աշխատանքից ազատում է սպասվում. «Եթե որեւէ գերատեսչության ղեկավար կա, որ անլուրջ է վերաբերվում 44-օրյա պատերազմի հանգամանքերի բացահայտմանը, ապա, ինչ ասեմ, խոսքեր չկան: Եթե լինեն այդպիսի ղեկավարներ, ապա նրանք նվազագույնն այդ գերատեսչությունում չեն աշխատելու»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում