Մամուլ 4 տարի առաջ - 08:38 04-05-2022

Կազմակերպված մրոցի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ ՔՊ-ական պատգամավորներն ԱԺ-ում հայտարարությունների ժամը նվիրեցին ընդդիմադիրներին, ավելի ճիշտ՝ զբաղված էին նրանց մրոտելու, սկսված պայքարը վարկաբեկելուն ուղղված հակաթեզեր տարածելու գործով։ Օրինակ, թիվ մեկ ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե ՀՀ 2-րդ նախագահի որդին թիկնապահների ու ֆիթնես մարզիչի հետ է փողոց փակում։ Ոմն անհայտ Լիլիթ Կիրակոսյան, որի առաջին բեմելն էր երեկ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե մի խումբ քաղաքացիներ իրենց «պահանջագիր» են փոխանցել՝ առ այն, թե ԱԺ ընդդիմադիրները մինչեւ ե՞րբ պիտի իրենց հարկերից գոյացած գումարներով աշխատավարձ ստանան, սակայն պարբերաբար բացակայեն խորհրդարանից։


Երրորդն էլ Հռիփսիմե Գրիգորյան անունով պատգամավորն էր, որը ծաղրում էր ընդդիմության քարոզչական կարգախոսը եւ ասում, որ ընդդիմության պայքարը բովանդակազուրկ է։ «Լաոն չի զարթնում, «ջհանդամ» զարթնի՞»,- հռետորական հարց էր հնչեցնում նա՝ ակնարկելով, թե ընդդիմությունը ծաղրում է պայքարին չմիացողներին։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին

Ձեզ գուցե հետաքրքրի