Միտք 4 տարի առաջ - 20:41 03-05-2022

Օտարերկրացիները օտարում են ՀՀ-ում ունեցած իրենց անշարժ գույքը

Այս տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի 1046 գործարքների կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ։ Սա կազմում է առքուվաճառքի ընդհանուր գործարքների 8․6%-ը։ Առքուվաճառքի գործարքներից 318-ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են գնորդ, 689-ի դեպքում՝ վաճառով, իսկ 39-ի դեպքում երկու կողմն էլ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիներ։ Արդյունքում 2022թ․-ի առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 357 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 728 միավոր։ Գնել են 158 բնակարան, 80 հող, 61 բնակելի տուն, 24 ավտոտնակ, 20 հասարակական նշանակության շինություն և 14 արտադրական նշանակության շինություն։

Նույն ընթացքում նրանք, որոնց հիմնական մասը մեր հայրենակիցներն են, Հայաստանում վաճառել են 324 բնակարան, 205 միավոր հող, 156 բնակելի տուն, 21 ավտոտնակ, 19 հասարակական և 3 արտադրական նշանակության շինություններ։ Վերոնշյալ ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները Երևանում գնել են 197 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 266 միավոր։

Կոտայքում 48-ը գնել են, 75-ը՝ վաճառել։ Գործարքների թվով երրորդը Արարատի մարզն է, որտեղ գնել են 22 միավոր անշարժ գույք, վաճառել՝ 93-ը։ Սահմանամերձ հատվածներից Սյունիքում գնել են 3-ը, վաճառել՝ 14-միավոր, Տավուշում գնել են 21, վաճառել՝ 36 միավոր անշարժ գույք։

2021 թ․ համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ բոլոր մարզերի կտրվածքով, բացառությամբ Արարատի, Գեղարքունիքի և Շիրակի, արձանագրվել է անշարժ գույքի առքի բացասական հաշվեկշիռ։ Երևանում, օրինակ 33․7% քիչ անշարժ գույք է գնվել օտարերկրացիների կողմից, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 97%-ով ավել անշարժ գույք է վաճառվել (2021 թ․ առաջին եռամսյակ՝ 135 միավոր, 2022թ․ առաջին եռամսյակ՝ 266)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան