Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:18 03-05-2022

Ընդդիմադիրների ոհմակը, ռևանշ վերցնելով, ուզում է մուռ հանել ժողովրդից. Վիգեն Խաչատրյան

ԱԺ-ում մեկնարկել է քառօրյա նստաշրջանը։ Մտքերի փոխանակության ժամանակ իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ շատ հարցեր պատերազմից հետո լուծված չեն, բայց ակնհայտ է, որ հասարակության մեջ ձևավորվեց համախմբվածություն։

«Ակնհայտ է, որ պատերազմից հետո աստիճանաբար բարձրացել է ՀՀ միջազգային վարկը, ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն իրականացնելու են իրենց հռչակած ծրագիրը, այն է՝ երաշխավորել արցախցիների իրավունքներն իրենց հայրենիքում հարատև զարգանալու և ապրելու համար, ու այս ընթացքում իրենց վերջնական սպառած ռևանշիստների խումբը, որը քսան և ավել տարիներ սպասարկել է ավազակախմբի, որի մասին ես հաճախ եմ ասել, իրենց ապիկար քաղաքականության հետևանքով մեր երկիրը կանգնեցրին պատերազմի շեմին։ Հիմա համոզվելով, որ այլևս ասելիք չունեն, դիմում են նորից իրենց բնորոշ ստին ու կեղծիքին՝ փորձելով հանրությանը հանել մեկը մյուսի դեմ, փորձում են հրահրել անկայունություն մեր երկրում, և փորձելով ռևանշ վերցնել կամ ժողովրդական լեզվով ասած՝ մուռ հանել այն ժողովրդից, որը մերժել է իրենց, 20 տարի պետություն ղեկավարող, ներկայիս ընդդիմադիր ոհմակը համակերպվել էր այն մտքի հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող