Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:11 03-05-2022

Պարո՛ն Դավթյան, Գորիս-Կապան ճանապարհի հանձման համար քրեական գործ հարուցեք. Ավետիք Չալաբյան


5165 շարժման անդամ, հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը Դատախազության շենքի մոտ էր՝ սատարելու զոհված զինծառայողների ծնողներին։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազի գործառույթը հանցագործության փաստով գործ հարուցելն է՝ ներգրավվել մարդկանց մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակով.

«Նիկոլ Փաշինյանը, կապի մեջ մտնելով այլ պաշտոնատար անձանց հետ, բազմաթիվ դեպքերով գերազանցել է իր պաշտոնատար լիազորությունները։ Մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ճանապարհը առանց որևէ փաստաթղթի, առանց սահմանազատման ու իրավական փաստաթղթի, առանց վավերացման ԱԺ-ի կողմից, հանձնվել է թշնամուն։ Պարո՛ն Դավթյան, դիմում եմ Ձեզ. Գորիս-Կապան ճանապարհի հանձման համար քրեական գործ հարուցեք»։

Հիշեցնենք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին: Այս հարցի պատասխանը դեռ չի ստացվել:

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի