Արտաքին 4 տարի առաջ - 14:58 02-05-2022

Ինձ ստիպել են մասնաբաժինս վաճառել կոպեկով՝ իմ հայտարարությունների պատճառով. Տինկով

Համանուն բանկի հիմնադիր, գործարար Օլեգ Տինկովն առաջին անգամ Instagram-ում իր գրառումից հետո, որում նա կոշտ քննադատության էր ենթարկել Ուկրաինայում Ռուսաստանի իշխանությունների գործողությունները, հարցազրույց է տվել New York Times-ին։

Տինկովը պնդում է, որ գրառումը հրապարակելու հաջորդ օրը (նա տեղադրել է այն ապրիլի 19-ին) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմը կապվել է «Տինկոֆ» բանկի մենեջմենթի հետ և սպառնացել ազգայնացնել բանկը, եթե Տինկովը չխզի կապերը նրա հետ։

Անցյալ շաբաթ TCS Group Holding-ի՝ ռուսական «Տինկոֆ» խմբի գլխադասային կառույցի 35% բաժնետոմսերը Օլեգ Տինկովի ընտանիքից գնել է Վլադիմիր Պոտանինի «Ինտերռոս» խումբը։

Ռուսաստանի բանկը հավանություն է տվել գործարքին, դրա պարամետրերը չեն բացահայտվել։

Օլեգ Տինկովը գործարքն անվանել է «հուսահատ վաճառք, զեղչով վաճառք»՝ Կրեմլի կողմից պարտադրված իրեն։

«Ես չէի կարող քննարկել գինը: Սա պատանդի վիճակ է. դու վերցնում ես այն, ինչ քեզ առաջարկում են, առանց բանակցությունների»,- հայտնել է Օլեգ Տինկովը պարբերականին տված հարցազրույցում:

Միաժամանակ Տինկովը նշել է, որ երախտապարտ է Պոտանինին, որ թույլ է տվել գոնե որոշակի գումար ստանալ իր բաժնեմասի վաճառքից։

Նա չի բացահայտել գինը, սակայն նշել է, որ իր բաժնեմասը վաճառել է իրական արժեքի 3%-ով։ «Նրանք ստիպել են ինձ այն վաճառել իմ հայտարարությունների պատճառով: Վաճառել եմ կոպեկով»,- ասել է Օլեգ Տինկովը։

Տինկովը լրագրողների հետ հեռախոսով է խոսել և չի հաղորդել իր գտնվելու վայրը։

Նա նաև ասել է, որ թիկնապահներ է վարձել այն բանից հետո, երբ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող իր ընկերներն իրեն ասել են, որ պետք է վախենա իր կյանքի համար, և կատակել է, որ թեև ինքը փրկվել է լեյկոզից, հնարավոր է «Կրեմլը սպանի իրեն»:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները