Ներքին 4 տարի առաջ - 14:00 02-05-2022

Պետք է ամեն ինչ անենք, որ մայիսյան հաղթանակները տոնենք առանց դավաճանների․ Սաղաթելյան

«Մեր տեղեկությունները, որ ոստիկանների մեջ կան որոշ օլիգարխների կողմից ֆինանսավորվող և ուղղորդվող խմբեր, իրականություն են դառնում»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոստիկանները քաղաքացիների նկատմամբ անհամաչափ, բիրտ ուժ են կիրառել։

«Մենք պաշտպանվելու ձևերը լավ գիտենք։ Պետք է ամեն ինչ անենք, որ մայիսյան հաղթանակները տոնենք առանց դավաճանների։ Փողոցում այս պահին էլ շարունակվում են անհնազանդության ակցիաները, դրանք կշարունակվեն մինչև ժամը 14․00-ը։ Այդ ժամից հետո բացելու ենք բոլոր ճանապարհները, որպեսզի մեր քաղաքացիները ժամը 18․00-ին գան Ֆրանսիայի հրապարակ։ Իսկ մինչ հանրահավաքը մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով