Ներքին 4 տարի առաջ - 23:10 01-05-2022

Կարմիր բերետավորները բերման են ենթարկել իրենց մեքենաներում քնած 2 քաղաքացիների՝ «գողության կասկածով»

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ահազանգում է ապօրինի ձերբակալությունների մասին։ Նա մասնավորապես հայտնել է․

«Ֆիքսում ենք այս փուլում առերևույթ հանցանքներ կատարած ոստիկաններին։ Կարմիր բերետավորներ Էդգար Վարդազարյանը և Հայկ Ավագյանը ստորագրել են զեկուցագրեր այն մասին, որ Ֆրանսիայի հրապարկի հարակից տարածքից բերման են ենթարկել երկու քաղաքացու «գողության կասկածով»։ Իրականում բերման ենթարկելիս քաղաքացիները… քնած են եղել իրենց ավտոմեքենաներում։ Թե այդ ինչ «գողություն» էր, էդ ոնց իմացան, որ գողություն է կատարվել՝ ոչ մի խոսք։ Ոչ մի լրացուցիչ դետալ։

Չնայած այդ ակնհայտ ապօրինությունը կատարվել է վերադասների հրամանով, սակայն պատասխանատվության են կանչվելու կոնկրետ երկու անձ՝ կարմիր բերետավորներ Էդգար Վարդազարյանը և Հայկ Ավագյանը։ Որովհետև նրանք են ստորագրել զեկուցագրերը։
Ի դեպ, բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել, իսկ ավտոմեքենաների նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան