Ներքին Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 21:06 01-05-2022

Ոչ ոք չի պատրաստվում Երևանում զենք կիրառել, եթե իհարկե մեր նկատմամբ այն չկիրառվի․ Արմինե Ադիբեկյան

«Հանրահավաքի մասնակիցներն իմ սպասածից մի քիչ ավելի քիչ են, ես կարծում էի, որ 3 անգամ ավելի շատ մարդ պետք է գա»։ Այս մասին «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքի ընթացքում Oragir.news-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ եղանակի վատ կանխատեսումները և իշխանական սադրիչները փորձեցին մարդկանց վախեցնել, որ կրակելու են, որ զենք է բաժանվել։

«Զանազան կասկածելի աղբյուրներով փորձեցին պանիկա մտցնել մարդկանց մեջ, դրա համար վստահաբար մարդիկ այնքան չեն, որքան ուզում էին գալ։ Ամեն դեպքում՝ ֆիքսում ենք, որ օր օրի շարժումը թափ է հավաքում, և դա չի կարող չոգեշնչել»։

Անդրադառնալով մարզերից Երևան եկող ճանապարհները փակելուն և մեքենայից գնդացիր հայտնաբերելուն՝ նա ընդգծեց, որ իշխանությունները հիմա գնալու են ցանկացած տեղեկատվական և ֆիզիկական սադրանքի, որպեսզի փորձեն կոտրել շարժման ընթացքը։

«Ես վստահ չեմ, որ զենքը գտել են, ոչ թե իրենք են գցել մեքենայի մեջ, որ կանգնեցնեն ու ասեն, թե տեսեք՝ զենք ենք գտել, որովհետև սա առաջին հերթին քաղաքացիական ակցիա է։ Ոչ ոք չի պատրաստվում Երևանում զենք կիրառել, եթե իհարկե մեր նկատմամբ զենք չկիրառեն իշխանավորները և նրանց շահերը սպասարկող մարդիկ, որոնք ակնկալում են միլիարդներ աշխատել մեր արյան վրա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով