Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:43 01-05-2022

Չի՛ լինելու ստի իշխանություն. տեր ենք կանգնելու մեր երկրին. Գեղամ Մանուկյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած ընդդիմության հանրահավաքին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր հետ Սարդարապատից բերած դրոշով ողջունեց ժողովրդին. «Հիմա հերթը մերն է պայքարելու հանուն Արցախի հայկականության, հանուն պետականության, հանուն ժողովրդի»։

Մանուկյանն ասաց, որ Էջմիածնից են իրենց միացել դպրոցական Արմենն ու իր մայրը. «Ամբողջ ճանապարհին մեզ միացել են նաև մեջքները կռացած մարդիկ, կանայք, ովքեր անկոտրուն կամքով մեզ հետ ճանապարհ անցան։ Երբ շատ ձայներ հավաքեց այս իշխանությունը իմ հայրենի Արմավիրից, ինձ համար էլ էր մեծ ցավ։ Չի՛ լինելու ստի իշխանություն. տեր ենք կանգնելու մեր երկրին»։

Հիշեցնենք, որ Հայաստանի 4 բնակավայրից` Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից մեկնարկած երթերը՝ Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով, հասել են Երեւան՝ Ֆրանսիայի հրապարակ: Երթի մասնակիցներին են միացել բազմաթիվ քաղաքացիներ, և 16:00-ին մեկնարկեց մեծ հանրահավաք։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով