Արտաքին 4 տարի առաջ - 14:03 01-05-2022

Խերսոնում և Զապորոժիեի մի մասում կապն ու համացանցն անջատված են

ՌԴ վերահսկողութան տակ գտնվող Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անջատված են բջջային կապը և համացանցը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Հատուկ կապի պետական ​​ծառայությունը։ Հաղորդվում է, որ կապն անջատվել է ՌԴ իշխանությունների կողմից, որոնք կտրել են օպտիկամանրաթելային մալուխները և անջատել են ծառայություններ մատուցողների սարքավորումների էներգամատակարարումը։
Ըստ Ուկրաինայի Հատուկ կապի պետական ​​ծառայության, խոսքը Խերսոնի մարզի գրեթե ամբողջ տարածքի և Զապորոժիեի Բերդյանսկ ու Մելիտոպոլ քաղաքների մասին է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ սա «ոչ այլ ինչ է, քան ուկրաինացիներին պատերազմի ընթացքի մասին իրական տեղեկատվության հասանելիությունից զրկելու և կեղծ քարոզչությունը տեղեկատվության անվիճելի աղբյուր դարձնելու ռուսական կողմի հերթական փորձը..., ինչպես դա արվում է հենց ՌԴ-ում»։
ՌԴ իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ կապն անջատել է ուկրաինական կողմը։ Բռնակցված Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովն ասել է, որ այդ կերպ ուկրաինական իշխանություններն իբր «ցուցադրաբար հրաժարվել են այդ տարածքներից»։ Նրա խոսքով, շուտով բջջային կապը կվերականգնվի ռուսական ձևաչափով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի