Ներքին 4 տարի առաջ - 14:52 12-08-2022

Կառավարությունը ժամանակավորապես անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս

Oragir.news-ը արդեն երկու օր է՝ փորձում է կապ հաստատել կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ։ Անպատասխան են մնում թե՛ վարչության պետ Արմեն Խաչատրյանի անձնական հեռախոսահամարին, թե՛ վարչության քաղաքային պաշտոնական հեռախոսահամարների կատարած մեր զանգերը։

Քանի որ նախկինում վարչապետն առիթը բաց չէր թողնում՝ ընդունելու և անձամբ շնորհավորելու ցանկացած միջազգային մրցաշարում որևէ նվաճում արձանագրած մարզիկի, մեզ հետաքրքում է, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել օգոստոսի 10-ին Հայաստան վերադարձած Հայաստանի շախմատի հավաքականի անդամներին, ովքեր Հնդկաստանում կայացած Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում հավաքել են ընդհանուր 19 միավոր և գրավել 2-րդ տեղը:

Եթե ոչ, ապա արդյոք պատճառն այն է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը ՍԵրժ Սարգսյանն է, ու հենց նա էլ դիմավորել էր մեր մարզիկներին։

Տպավորություն է, որ կառավարության ողջ աշխատակազմը արձակուրդում է այն դեպքում, երբ կառավարության շենքը շարունակվում է արտակարգ հսկողության ներքո մնալ ոստիկանության զորքերի և կարմիր բերետավորների կողմից։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 շաբաթ է՝ վերադարձել է արձակուրդից և շարունակում է աշխատել։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ