Ներքին 4 տարի առաջ - 13:26 01-05-2022

Մեծ բազմությունն անկանխատեսելի է․ ԱՄՆ դեսպանատան կոչը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել այսօրվա հանրահավաքից առաջ՝ նշելով, որ նախորդ օրերին մեկնարկած հավաքներն ամփոփվելու են մայիսի 1-ին Երևանում կայանալիք հանրահավաքով։

«Տեղական լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն՝ մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին, Երևանում նախատեսված է ցույց։ Բողոքի ակցիային նախորդող այլ ցույցեր կարող են տեղի ունենալ նաև Երևանում կամ այլ քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք տանող ճանապարհների երկայնքով:

Դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ մեծ բազմությունն անկանխատեսելի է։

Միջոցառման մասնակիցների և ոստիկանների միջև միջադեպեր և բռնություններ կարող են տեղի ունենալ նաեւ առանց նախազգուշացման։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգոն, հետևել տեղական լրատվական միջոցները թարմացումներին, խուսափել ցույցերից, վերանայել անձնական անվտանգության պլանները»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան