Արտաքին 4 տարի առաջ - 10:48 01-05-2022

Սելին Դիոնն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է համերգային շրջագայությունը Եվրոպայում

Կանադացի երգչուհի Սելին Դիոնն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է «Courage» համաշխարհային շրջագայության շրջանակում իրականացվելիք համերգային շրջագայությունը Եվրոպայում: Այս մասին երգչուհին հաղորդել է իր Instagram-ում:
«Դե ահա, մենք կրկին այստեղ ենք, և ես շատ եմ ցավում, որ մենք պետք է ևս մեկ անգամ փոխենք մեր եվրոպական շրջագայության ծրագրերը: Սկզբում մենք ստիպված էինք համերգները հետաձգել համավարակի պատճառով, հիմա իմ առողջական խնդիրների պատճառով ենք հետաձգում որոշ համերգներ և, ցավոք, ստիպված ենք չեղարկել դրանցից մի քանիսը»,- դիմել է Դիոնը երկրպագուներին:
Նա պարզաբանել է, որ չնայած բժիշկների ջանքերին և ցուցումներին խստորեն հետևելուն, նրա ապաքինումը շատ դանդաղ է ընթանում։
«Ես ուզում էի, որ դուք իմանաք, որ ցավում եմ այս լուրի համար: Ես գիտեմ, որ դուք այսքան ժամանակ անհամբեր սպասում էիք համերգներին, և ես գնահատում եմ ձեր նվիրվածությունը «...» Միայն կարող եմ ասել, որ ես անում եմ հնարավորը, որպեսզի վերադառնամ այն մակարդակին, երբ կկարողանամ գերազանց հանդես գալ իմ համերգների ժամանակ, քանի որ դուք դրան արժանի եք»,- եզրափակել է Դիոնը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի