Արտաքին 4 տարի առաջ - 17:52 30-04-2022

Պենտագոնը Վլադիմիր Պուտինին մեղադրել է «անբարոյականության» և «դաժանության» մեջ

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում կտրուկ է արտահայտվել Ուկրաինայի նկատմամբ Վլադիմիր Պուտինի քաղաքականության մասին։

Մասնավորապես, նա «տարօրինակ» և «անհեթեթ» է անվանել Ռուսաստանի հայտարարությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների կողմից սպառնալիքների, ինչպես նաև Ուկրաինայում նացիստների մասին։ Քիրբին կարծում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ինքն է հանդես գալիս որպես ագրեսոր։

«Դժվար է այս հռետորաբանությունը համեմատել այն ամենի հետ, ինչ նա (Վլադիմիր Պուտինը) իրականում անում է Ուկրաինայում. անմեղ մարդկանց սպանում են ծոծրակից կրակելով, նրանց ձեռքերը կապում են մեջքից, սպանում են հղի կանանց, ռմբակոծում են հիվանդանոցներ։ Ես նկատի ունեմ, որ այս ամենը ուղղակի անամոթություն է»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Քիրբին Պուտինին մեղադրել է «անբարոյականության» և «դաժանության» մեջ՝ հավելելով, որ իր համար դժվար է նայել Ուկրաինայի դեպքերին և մտածել, որ բարոյական մարդն ու ողջամիտ, հասուն առաջնորդը կարող են արդարացնել դա և այդպես վարվել։

«Ես չեմ կարող խոսել նրա հոգեբանության մասին, բայց կարծում եմ, որ մենք բոլորս կարող ենք խոսել նրա անբարոյականության մասին»,- ասել է Ջոն Քիրբին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում