Ներքին 4 տարի առաջ - 14:45 30-04-2022

ԱԺ դահլիճին պատուհաններ են պակասում. Ալեն Սիմոնյանը հանդիպել է մարզերի աշակերտներին

Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 29-ին հանդիպել է ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում գտնվող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի` ՀՀ տարբեր մարզերի աշակերտներին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը:

Պատգամավորների տեղերում նստած պատանիներն ընդհանուր առմամբ տպավորվել էին դահլիճից: Նրանք միանշանակ համաձայն էին ԱԺ նախագահի այն դիտարկմանը, որ դահլիճին պատուհաններ են պակասում, որոնք, ի դեպ, միջազգային շատ խորհրդարաններում եւս բացակայում են:

ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպումն անցել է անկաշկանդ եւ անկեղծ մթնոլորտում: Աշակերտներին հետաքրքրող հարցերին Ալեն Սիմոնյանը տվել է սպառիչ պատասխաններ:

Մարզաբնակ աշակերտները խոսել են իրենց համայնքներում երիտասարդների զբաղվածությունը եւ ժամանցը մայրաքաղաքայինին մոտեցնելու հնարավորությունների մասին: Հանդիպման մասնակիցները պարզաբանումներ են խնդրել նաեւ հետպատերազմյան իրավիճակի, սահմանային անվտանգության եւ ընդդիմության դերի վերաբերյալ: Ավագ դպրոցի աշակերտներից շատերը նշել են, որ հետագայում քաղաքական գործիչ դառնալու ցանկություն ունեն` հետաքրքրվելով քաղաքականությամբ զբաղվելու թերություններով ու առավելություններով:

Հերոսներ ունենալու եւ ամեն կերպ նրանց նմանվելու հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատանեկան տարիքում տպավորված հերոսներն ամենաանկեղծն են, եւ նրանց կերպարը կարող է ոգեւորել եւ մեծ հետք թողնել: Աշակերտները նաեւ խորհուրդներ են հարցրել կյանքի տարբեր դրվագներում դիմակայելու եւ առաջ շարժվելու մասին, որոնց ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է մշտական պայքարի եւ երբեք չհիասթափվելու մասին: Նրա խոսքով` մարտահրավերների դեմ պայքարն է կոփում, ստեղծում գրագետ քաղաքացի ու լավ մարդ, որոնք էլ հաջողության գրավականն են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով