Ներքին 4 տարի առաջ - 17:05 29-04-2022

ԱԱԾ-ն Խաչատուր Սուքիասյանի համար հերթական մենաշնորհն է ստեղծում

Oragir.news-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունը օրերս ներխուժել է Հայաստանում գործող և ԱՄՆ-ում լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը, իսկական մասկի-շոու կազմակերպել, աշխատակիցներին պառկեցրել հատակին, «ծեփել» պատերին։

Այս ընկերությունները աշխատում են ԱՄՆ-ում գործող բեռափոխադրողների հետ, այսինքն՝ բեռափոխադրողներին կապում են նման ծառայության կարիք ունեցող կազմակերպության հետ և հակառակը, իսկ իրենք՝ որպես միջնորդ, գումար աշխատում։ Բիզնեսի այս տեսակը Հայաստանում ապօրինի չէ, և ԱԱԾ-ն էլ ոչ մի ապօրինի բան չի գտել։

Oragir.news-ի տեղեկություններով, ԱԱԾ-ի այս գործողություններն ընդամենը մի նպատակ ունեն՝ վախեցնել ընկերության հիմանդիրներին, որպեսզի վերջիններս դադարեցնեն իրենց գործունեությունը և ճանապարհ հարթեն Խաչատուր Սուքիասյանի մենաշնորհի համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սուքիասյանն այժմ այսպիսի գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություն է հիմնում, իսկ ԱԱԾ-ն մի կողմից վախեցնում է նրա պոտենցիալ մրցակիցներին, մյուս կողմից՝ այդ գործի մեջ հմտացած աշխատակիցների ցուցակը տրամադրելու են Խաչատուր Սուքիասյանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում