Արտաքին 4 տարի առաջ - 14:57 29-04-2022

ԱՄՆ-ի կողմից Թուրքիային զինտեխնիկայի մատակարարումը պետք է հեշտացվի. Բլինքեն

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բյուջեի թեմայով նիստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Վաշինգտոնի կողմից իր դաշնակիցներին ռազմատեխնիկա վաճառելու դժվարությունների մասին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ առաջին հերթին խոսվել է Թուրքիայի ու Հնդկաստանի վերաբերյալ:

Թուրքիան ու ԱՄՆ-ն խնդիրներ ունեն այդ հարցով, քանզի Անկարան ՌԴ-ից գնել է S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչն ԱՄՆ-ն անընդունելի է համարում: Այդ գործարքի պատճառով ԱՄՆ-ն դուրս թողեց Թուրքիային ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից:

Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ու Հնդկաստանին զինտեխնիկա մատակարարելու գործընթացը պիտի ավելի հեշտացվի և արագացվի:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները